Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով
13:46 - 04 հոկտեմբերի, 2021

Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով

Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին և 6-ին կնվազի 8-10 աստիճանով։ Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 6-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել