Երևանից ստացված դրական ազդակները սահմանազատման գործընթացի կառուցողական զարգացման հույս են ներշնչում. Ադրբեջանի ԱԳՆ  |tert.am|
12:02 - 04 հոկտեմբերի, 2021

Երևանից ստացված դրական ազդակները սահմանազատման գործընթացի կառուցողական զարգացման հույս են ներշնչում. Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Երևանը դրական ազդակներ է տալիս սահամանազատման հարցի կարգավորման առնչությամբ, Բաքուն գործընթացի կառուցողական զարգացման հույս ունի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանները հարգելու սկզբունքով, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է: Հայտնի է, որ մենք, մասնավորապես, հայտարարել ենք Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա կարգավորելու պատրաստակամության և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու մասին: Սահմանզատման գործընթացը երկկողմ հարց է, և հակառակ կողմից վերջերս ստացված դրական ազդակները հույս են ներշնչում այդ գործընթացի կառուցողական զարգացման համար»,- ասել է Աբդուլաևան լրագրողներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել