Վահան Քերոբյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրին և հնարավորություններին առնչվող հարցեր
13:00 - 02 հոկտեմբերի, 2021

Վահան Քերոբյանը և ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրին և հնարավորություններին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 1-ին պաշտոնապես բացվեց «Էքսպո-2020 Դուբայ» ցուցահանդեսում հայկական տաղավարը։ Մեր առաջին հյուրերից էր ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Տաղավարում շրջելուց և մեր հյուրին «էթնոթեք» կոնցեպտի հետ ծանոթացնելուց հետո խոսել ենք Հայաստանում ներդրումային միջավայրի և ներդրումային հնարավորությունների մասին, որոնք կարող են հետաքրքիր լինել արաբ ներդրողների համար։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել մեր երկրների միջև հետագա համագործակցությունն էլ ավելի ամրապնդել և ընդլայնել»,- գրել է նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել