Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական գործարքը |azatutyun.am|
14:01 - 01 հոկտեմբերի, 2021

Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան դատապարտում է Հունաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմական գործարքը՝ պնդելով, թե այդկերպ պաշտոնական Աթենքը ցանկանում է մեկուսացնել Անկարային։

«Հունաստանի առավելապաշտությունը ծովային և օդային սահմանների հարցով հակասում է տարածաշրջանի միջազգային իրավունքի նորմերին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանչու Բիլչիգը։ Թուրք դիվանագետի խոսքով, Հունաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում՝ սպառազինությունների մրցավազք սկսելով և փորձելով մեկուսացնել Անկարային։

Անցած օրերին ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանն ու Ֆրանսիան երկկողմ ռազմական համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աթենքը նաև ֆրանսիական արտադրության երեք ռազմանավ ձեռք կբերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել