ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահը Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը |azatutyun.am|
10:47 - 01 հոկտեմբերի, 2021

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է, նախագահը Բայդենն ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների կոնգրեսականներին հաջողվել է համաձայնության գալ դաշնային կառավարության աշխատանքի ընդհատումը կանխելու հետ կապված:

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ստորագրել է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել է վերջնաժամկետից՝ կեսգիշերից մի քանի ժամ առաջ։ Մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը, որն ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին է, ֆինանսավորման բացակայության դեպքում դաշնային շատ գործակալություններ և գերատեսչություններ ստիպված կլինեին դադարեցնել աշխատանքը:

Սպիտակ տան տարածած պաշտոնական հայտարարությունում ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսի երկու պալատներին՝ «կառավարության shutdown-ից խուսափելու համաձայնության համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել