Դատարանի որոշմամբ՝ Դավիթ Տոնոյանը կալանավորվեց |armtimes.com|
20:42 - 30 սեպտեմբերի, 2021

Դատարանի որոշմամբ՝ Դավիթ Տոնոյանը կալանավորվեց |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Տոնոյանը կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Մեր ակնկալիքն այն էր, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք, վերաքննիչ քրեական դատարանում համապատասխան բողոք կներկայացվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, ըստ ԱԱԾ հաղորդագրության, ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել