Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» |azatutyun.am|
16:30 - 30 սեպտեմբերի, 2021

Սոչիից վերադարձի ճանապարհին Էրդողանը կրկին անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին» |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում ամփոփել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները:

Նա նշել է, որ օրակարգային մի շարք հարցերի թվում կողմերը քննարկել են նաև իրավիճակը կովկասյան տարածաշրջանում:

Էրդողանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»՝ կարևորելով այն ողջ տարածաշրջանի համար:

«Այդ հատվածում գործարկվելիք ցամաքային և երկաթուղային ճանապարհները տարածաշրջանային բոլոր երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ կբերեն: Ադրբեջանը այս միջանցքի համար լայնածավալ աշխատանքներ է տանում: Իհարկե, Հայաստանն էլ պետք է իր պարտավորությունները կատարի», -TRT Haber-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել