Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ |armenpress.am|
15:29 - 30 սեպտեմբերի, 2021

Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար Սավունմա» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում գտնվող Վասիլկով վայրում ուսումնական և փորձարկման կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման և անձնակազմի վերապատրաստման համար:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է Ուկրաինայի նախագահի անունից նրա մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն ՝ «Բայրաքթար Սավունման» կկառուցի սպասարկման, ընթացիկ վերանորոգման, ընկերության անօդաչու թռչող սարքերի արդիականացման կենտրոն՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությանը պատկանող տարածքում:

Կենտրոնը կիրականացնի նաև անօդաչու թռչող սարքի հետ աշխատող անձնակազմի ուսուցում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հաջորդ փուլը լինելու է անօդաչու թռչող սարքերի ուկրաինա-թուրքական համատեղ արտադրության կազմակերպումը:

«Բայրաքթար Սավունման», ըստ նախագահի գրասենյակի, նախատեսում է ներդրումներ կատարել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրական գործարանի կառուցման մեջ, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել