Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման
15:07 - 30 սեպտեմբերի, 2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառուցողական և ակտուալ բանակցություններ են վարել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա» Նովոստին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել է երեկ Սոչիում:

Պեսկովի խոսքով՝ քննարկումն առաջին հերթին կապված էր երկկողմ հարաբերություններին։ Նախագահները մանրամասն քննարկել են Աֆղանստանի, Լիբիայի և Սիրիայի իրավիճակը։

Ի թիվս վերոնշյալ և այլ հարցերի՝ Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման։ 

«Ռուսական կողմն ընդգծել է, որ կողմերը (Հայաստան և Ադրբեջան - խմբ․) պետք է սահմանների դելիմիտացիայի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում փոխզիջումային որոշման հանգեն»,- ասել է Պեսկովը։

 

Լուսանկարը՝ «Ռիա» Նովոստի գործակալության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել