Նիկոլա Սարկոզիին դատապարտեցին մեկ տարվա բանտարկության |armenpress.am|
14:49 - 30 սեպտեմբերի, 2021

Նիկոլա Սարկոզիին դատապարտեցին մեկ տարվա բանտարկության |armenpress.am|

armenpress.am: Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր Է ճանաչել 2012 թվականի նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեջ եւ նրան դատապարտել Է մեկ տարվա բանտարկության, ըստ որում նա այդ պատիժը կկրի բանտից դուրս եւ Էլեկտրոնային ապարանջանով:

Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը:

Դատավճիռը կայացվել Է Սարկոզիի բացակայությամբ, որը չի եկել եզրափակիչ նիստին: Դատարանը կարծում Է, որ Սարկոզին շարունակել Է նախընտրական հանրահավաքները, չնայած օրենքով սահմանված սահմանաչափից բարձր ծախսերի գերազանցմանը: Ընտրաշավի համար ծախսվել Է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվորոյի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել