Նա հնարավորություն ունի մեկընդմիշտ վերջ դնելու թերակղզու բռնակցման մասին արևմտյան քարոզչությամբ ստեղծված առասպելներին. Էրդողանին առաջարկել են այցելել Ղրիմ   |tert.am|
13:02 - 29 սեպտեմբերի, 2021

Նա հնարավորություն ունի մեկընդմիշտ վերջ դնելու թերակղզու բռնակցման մասին արևմտյան քարոզչությամբ ստեղծված առասպելներին. Էրդողանին առաջարկել են այցելել Ղրիմ |tert.am|

tert.am: ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, որը ներկայացնում է Ղրիմի շրջանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է Ռուսաստան այցի շրջանակում այցելել նաև Ղրիմ:

«Թուրքիայի նախագահ Էրդողանը տարբեր միջազգային հարթակներում հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմի ռուսական կարգավիճակը: Այժմ նա հնարավորություն ունի անձամբ համոզվելու Ղրիմի բնակիչների ընտրության մեջ և մեկընդմիշտ վերջ դնելու թերակղզու բռնակցման մասին արևմտյան քարոզչությամբ ստեղծված առասպելներին: Առաջարկում եմ թուրք առաջնորդին կարգավորել իր գրաֆիկն ու այցելել մեր Ղրիմ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Շերեմետը:  



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել