COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան |armenpress.am|
13:52 - 28 սեպտեմբերի, 2021

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանըև հավելեց, որ արդեն 20 ԲԿ սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ անձանց։

«Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մահճակալային ռեզերվներն արդեն ամբողջությամբ մոբիլիզացվում են, որովհետև դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք հոսպիտալացման կարիք ավելի շատ ենք ունենում։ Այժմ ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,- նշեց Ավանեսյանը։

Խոսելով ՊՇՌ թեստերի գնային քաղաքականության մասին, ԱՆ նախարարն ասաց, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում։ Նա շեշտեց, որ գուցե այն հանգամանքը, որ թեստերը 15 հազար դրամից ավելի են էժանացել, կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի հետ։

«Ներկա պահին կան անձինք, ովքեր պատվաստվել են, սակայն հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Սա միանշանակ համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա այլ երկրներում, որտեղ կա պատվաստումների բավական բարձր ցուցանիշ»,-  ասաց Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել