Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ
17:55 - 27 սեպտեմբերի, 2021

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ

ՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր, սեպտեմբերի 27-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել