Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|
15:32 - 27 սեպտեմբերի, 2021

Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպում ծրագրերում չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ստամբուլում Թյուրքական խորհրդի արտգործնախարարների նիստի շրջանակում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հուսադրող հայտարարություն է արել, և Թուրքիայի նախագահը դրանք հավանությամբ է ընկալել։

«Մենք ի սկզբանե ցանկանում էինք, որ տարածաշրջանը խաղաղ տարածաշրջանի վերածվի պատերազմից հետո։ Ադրբեջանը հանդես եկավ խաղաղության մասին առաջարկությամբ։ Սակայն Հայաստանը դրական պատասխան չտվեց դրան։ Մենք Ադրբեջանի հետ կհամակարգենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման քայլերը», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել