Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ հայտնում է, որ պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի հիման վրա
10:38 - 27 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանի ԱԳՆ-ն դարձյալ հայտնում է, որ պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները միջազգային իրավունքի հիման վրա

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության խիստ պահպանման հիման վրա:

Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այս հիմնարար սկզբունքները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու և միջազգային պարտավորությունների կատարման համար»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել