Երևանում մեկնարկել է ջահերով երթը դեպի Եռաբլուր |azatutyun.am|
19:34 - 26 սեպտեմբերի, 2021

Երևանում մեկնարկել է ջահերով երթը դեպի Եռաբլուր |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ինչպես ավելի վաղ դաշինքից հայտնել էին, սա հարգանքի տուրք է արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Խմբակցության պատգամավորների խոսքով` նախատեսված չեն քաղաքական ելույթներ:

Իսկ վաղը` սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ զոհվածների հիշատակին:

Կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել