Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|
14:30 - 25 սեպտեմբերի, 2021

Համայնքների խոշորացման մասին օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է. հանրապետության նախագահը պետք է դիմի ՍԴ. եթե աչք փակի այդ ապօրինության վրա, մենք կդիմենք ՍԴ. Արամ Վարդևանյան |tert.am|

tert.am: Համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքը մի քանի ժամվա ընթացքում ընդունվեց. դա ԱԺ հեղինակության տեսանկյունից ծայրահեղ բացասական երևույթ է: Հիմա հանրապետության նախագահը պետք է որոշի՝ ստորագրե՞լ այդ օրենքը, թե՞ դիմել ՍԴ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Այս օրենսդրական փաթեթի սահմանադրականության խնդիրը շատ հստակ է: Կարծում եմ՝ այլ տարբերակ, քան հանրապետության նախագահի դիմումը ՍԴ, ուղղակի չկա: Եթե նա աչք փակի այդ ապօրինության վրա, մեր կողմից է դիմում ներկայացվելու ՍԴ»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ ԱԺ-ում առկա իրավական խնդիրներից մեկը, որի համար ևս դիմել են ՍԴ, վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Պատգամավորն ընդգծեց՝ Սիմոնյանից բացի ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ ևս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, քանի որ կալանավորված էին:

Հաջորդ խնդիրն էլ, ըստ Վարդևանյանի, վերաբերում է ԱԺ նիստերը վարելու կառուցակարգերին: Նրա խոսքով՝ ընդդիմադիրներին նկատողություն են տալիս, զրկում ելույթի հնարավորությունից, իշխանականներին՝ ոչ: Վարդևանյանն ընդգծեց՝ նիստը վարողի լիազորությունները պետք է լինեն հստակ, որոշակի, և այդ հարցով նույնպես դիմել են ՍԴ:

Շարունակությունը՝ tert.am կայքում



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել