Բաքվում հերթական հանդիպումն են ունեցել ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները |azatutyun.am|
11:49 - 25 սեպտեմբերի, 2021

Բաքվում հերթական հանդիպումն են ունեցել ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները |azatutyun.am|

azatutyun.am: Նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահական աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը և Իրանի արտգործնախարարի տեղակալ Սեյիդ Մոհամմադ Կազեմ Սաջադպուրը։

«Մենք վերահաստատել ենք բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև և ընդգծել ակադեմիական, հետազոտական համագործակցությունը», - Թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։

Երկու հարևան երկրների միջև վերջին շաբաթներին ստեղծված լարվածության ֆոնին սրանք իրանա-ադրբեջանական հերթական բանակցությունն է։ Անցած օրերին Բաքվում Իրանի դեսպանն է արդեն երկու անգամ հանդիպում ունեցել Հաջիևի հետ, կողմերը, սակայն, խնդրահարույց թեմայի շուրջ քննարկումների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել