Ազգային ժողովն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|
18:34 - 24 սեպտեմբերի, 2021

Ազգային ժողովն ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Կառավարության գործընկերների առաջարկով՝ փաթեթից հանվել էր երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:

Ավելի վաղ կառավարության առաջարկների հիման վրա լրամշակված օրենսդրական փաթեթն արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական  հանձնաժողովի հավանությանը:

«Կողմ 63, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0, որոշումն ընդունվել է»,- հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել