ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը
 |1lurer.am|
18:11 - 24 սեպտեմբերի, 2021

ԱԺ-ն ընդունեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում՝ Երևանը:

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, և որոշվել է շարունակել սկսած գործընթացը:

«Առավոտյան ձեզ ներկայացրած նախագծի մեջ առաջարկել ենք 2 փոփոխություն, լրացում: Դրանցից մեկը վերաբերում է Արմավիրի մարզում խոշորացված փնջերից մեկում, համայնքի կենտրոնը տեղափոխել Ջրառատից Գայ բնակավայր»,-ասաց Սանոսյանը:

Նա նշեց, որ համայնքում շատերի կողմից էր բարձրացվել հարցը:

«Երկրորդ փոփոխությունը կապված էր տարբեր քաղաքացիների, համայնքների կողմից մեզ ուղարկված գրությունների շրջանի հետ: Նախագծում առաջարկել էինք Եղվարդ կենտրոնում Նաիրիի շրջան ունենալ: Եկանք այն եզրակացության, որ կունենանք առանձին Եղվարդ  խոշորացված համայնք  և Նոր Հաճն խոշորացված համայնք»,- ասաց Սանոսյանը: 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր:

«Դեմ և ձեռնպահ չունենք, որոշումն ընդունվել է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել