Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ |armenpress.am|
14:19 - 24 սեպտեմբերի, 2021

Թուրքիայի արտգործնախարարն ԱՄՆ-ում հանդիպել է Ժոզեֆ Բորելի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի  շրջանակում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ:

Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան հաշվում:

Չավուշօղլուն մանրամասնելով հանդիպման բովանդակությունը՝ նշել է, որ Բորելի հետ քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Աֆղանստանի, Արևելյան Միջերկրականի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել