tert.am: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի կողմից ներկայացրած՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման փուլում կհամալրվեն ոչ թե 20, այլ 30 հաստիքներ: Նիստին ներկա էր միայն «Քաղաքացիական պայմանագիրը», կողմ քվեարկեց 59 պատգամավոր:
Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանն իր ելույթի ընթացքում հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, և մինչև հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ պետք է տեղի ունենա կոմիտեի առաջին հաստիքների համալրումը:
Վահագն Հովակիմյանը նշեց, որ բնականոն ընթացքով կոմիտեի հաստիքների համալրման համար պահանջվելու էր մոտ 5 ամիս, իսկ այս մեկ ամսվա ընթացքում, եթե նախագիծն ամբողջությամբ չընդունվի, ընդամենը 10 քննիչներ կլինեն:
comment.count (0)