Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|
13:02 - 24 սեպտեմբերի, 2021

Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը․ Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դեմ չեն համայնքների խոշորացմանը, սակայն Ազգային ժողովում ընդգրկված նախագիծը հակասահմանադրական է ու ապօրինի՝ համայնքների կարծիքները չի լսվել, համայնքների շահը հաշվի չի առնվել։ Սաղաթելյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Համայնքների խոշորացմանը դեմ չենք, դեմ ենք այս վիճակով, այս կազմակերպմամբ համայնքերի խոշորացմանը։ Որևէ սկզբունք չի կիրառվել։ Ամբողջը քաղաքական պրոցես է համայնքների ղեկավարներից ազատվելու, իրենց շահը առաջ տանելու համար։ Համայնքների բնակչության շահը ամբողջությամբ անտեսված է։ Համայնքների բաժանումը իրականացրել են՝ ըստ իրենց թեկնածուների։ Տարածքներ կան, որտեղ իրականացրել են Խորհրդային միության շրջանների վերականգնումը, տարածքներ կան՝ երկու քաղաքներ են միացրել։

Օրինակ, Ապարանում համայնքին գյուղ են միացրել համայնքապետից ազատվելու համար։ Նույնը Գեղամասար համայնքում, որը 18 բնակավայրից բաղկացած համայնք է, քաղաքական նպատակով միացնում են Վարդենիսին։ Էջմիածին քաղաքին մեկ գյուղ են միացրել ու խոշորացում են իրականացնում։ Սկզբունք չկա, համայնքի շահ չկա, կա քաղաքական նպատակ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովի այս նիստին մասնակցելու պատճառ և հիմնավորում չեն տեսնում։

Սաղաթելյանը խոսքով՝ համայնքներում կան մեծ դժգոհություններ, սակայն ղեկավարները, ավագանիներն, այս իշխանության գործողությունները հաշվի առնելով՝  համարձակություններ չունեն և պայքարի դուրս չեն գալիս։

«Առնվազն 300 համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցված են քրեական գործեր»,- հավելեց Սաղաթելյանը։

Ըստ փոխխոսնակի՝ նիստին չմասնակցելու երկրորդ հիմանվորումն այն է, որ հարցը առաջնահերթ չէ՝ հաշվի առնելով երկրի սահմանին տիրող իրավիճակը և Ադրբեջանի ապօրինի գործողությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել