Սյունիքի Տեղ համայնքի ժամանակավոր համայնքապետ է նշանակվել Դավիթ Ղուլունցը
12:19 - 24 սեպտեմբերի, 2021

Սյունիքի Տեղ համայնքի ժամանակավոր համայնքապետ է նշանակվել Դավիթ Ղուլունցը

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սեպտեմբերի 22-ին որոշում է ստորագրել, որով Տեղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Ղուլունցին։
 
«Դավիթ Ղուլունցին 2021թ․ սեպտեմբերի 24-ից նշանակել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»,- ասված է որոշման մեջ։
 
Ավագանու առաջիկա ընտրություններին Ղուլունցը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել