ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը
11:22 - 24 սեպտեմբերի, 2021

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է։ Հարցերից մեկը վերաբերում է համայնքների խոշորացմանը։

ԱԺ նախագահը հայտնեց, որ հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու այս քննարկմանը։

«Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ, չի համապատասխանում մեր ՀՀ սահմանադրության և ՍԴ-ի որոշման պահանջներին։ Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կարող լինել օրինական։ Երկրորդ կարևոր խնդիրը այն է, որ մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին։ ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք համապատասխան ընթացակարգով վիճարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ  «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում «այս ապօրինություններին»։

Նա հիշեցրեց, որ իրենք պահանջել են ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մասնակցությամբ քննարկում, մինչդեռ տեսնում են, որ լարված իրավիճակ է առաջանում։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք միանում են ընդդիմադիր մյուս խմբակցությանը և չեն մասնակցելու հարցի քննարկմանը։

«Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, իրենց ընտրությունը առաջին հերթին թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական, անցանկանի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ընդգծեց նա։

Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել