Վահան Քերոբյանը զրուցել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ |tert.am|
15:52 - 23 սեպտեմբերի, 2021

Վահան Քերոբյանը զրուցել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ |tert.am|

tert.am: Մի երկու օրվա հարց է, կլուծենք։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ զրուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացրած խաղողի մթերման խնդրին։

«Մեխանիզմը փոխելու ենք և սուբսիդավորվող վարկերը կիրառվելու են միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել և գրանցվել են մինչև այս տարվա մեջ»– ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընկերություններին դրդեն պայմանագրերը կնքել մինչև դեկտեմբերի 31–ը։

Գյուղացիները կոչ արեցին նախարարին վերահսկողություն իրականացնել ընկերությունների նկատմամբ, որպեսզի իրենք ստիպված չլինեն նրանց քմահաճույքով շարժվել։ 

Գյուղացիները դժգոհեցին, որ մարզպետն իրենց գյուղի տեղը չգիտի, իսկ նախարարն էլ արձագանքեց․«Հիմա էլ կգնաս, կասես էկոնոմիկայի նախարարը մեր գյուղի տեղը չգիտի»։ Գյուղացիները նկատեցին, որ մարզպետն այլ է, նախարարը՝ այլ, և իրենց հարցը լուծող չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել