Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը |armenpress.am|
14:55 - 23 սեպտեմբերի, 2021

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահի խորհրդականն ու Թուրքիայի նախագահի խոսնակը |armenpress.am|

armenpress.am: Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը:

Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հանդիպման գլխավոր թեմաներից են եղել 44-օրյա պատերազմից հետո կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ կատարվելիք քայլերը:

Կողմերը քննարկել են նաև Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի հայտարարության համաձայն՝ հանդիպման կողմերը շեշտել են, որ  թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել