Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից |armenpress.am|
12:07 - 23 սեպտեմբերի, 2021

Իրականացվել է Covid-ի դեմ 377 հազար 405 պատվաստում. նախարարը գոհ է տեմպից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում մինչև այժմ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից երկու դեղաչափն էլ ստացել է արդեն 133 հազար 31 քաղաքացի:

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների հարցով կազմակերպված քննարկման ընթացքում:

«Եթե մարտ ամսին պատվաստման նկատմամբ հակվածության ցուցանիշը բնակչության մոտ 10 տոկոս էր, ապա այսօր դա 40 տոկոսից բարձր է: Մենք տեսնում ենք տեմպը, օրական պատվաստումների բավականին աճող ցուցանիշները: Երեկ իրականացվել է 9 924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377 հազար 405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել են 244 հազար 374 քաղաքացիներ, իսկ երկրորդ դեղաչափ արդեն ստացել են 133 հազար 31 քաղաքացիներ»,- ասաց Ավանեսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է Հայաստանում պատվաստումային գործընթացը հապաղել՝ նախարարը նշեց ապատեղեկատվության, հակաքարոզչության մասին, ինչը, ըստ նրա, բացասական ազդեցություն է ունեցել քաղաքացիների վրա: «Մենք 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք հետ պտտել այդ հակաքարոզչության անիվը: Եվ ես կարծում եմ, որ արդեն իսկ բավական լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց նախարարը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել