Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը
18:33 - 22 սեպտեմբերի, 2021

Գնել Սանոսյանը Հայկ Խանումյանի հետ քննարկել է Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։
 
Հանդիպման սկզբում Հայկ Խանումյանը շնորհակալություն է հայտնել Գնել Սանոսյանին 44-օրյա պատերազմի օրերին՝ որպես Գեղարքունիքի մարզպետ, արցախահայությանը ցուցաբերած օժանդակության համար:
 
ՀՀ և ԱՀ գործընկերները քննարկել են Արցախի վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, հայաստանյան գործընկերների կողմից այդ գործընթացում մեթոդական աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև փոխգործակցության զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը առնչվող թեմաներ։
 
Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին տարիներին ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով այն առավել սերտացնելու անհրաժեշտությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել