Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ |armenpress.am|
18:01 - 22 սեպտեմբերի, 2021

Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում Է ԱՄՆ-ում, մի շարք հանդիպումներ Է անցկացրել տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչպես նաեւ մասնակցել զուգահեռ անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ինչպես հաղորդում Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը, Նյու Յորքում տեղի ունեցող Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ղարիբաշվիլին հանդիպում Է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հանդիպմանը նշվել Է, որ 2022 թվականին լրանում Է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին, եւ ողջունել են, որ պետությունների հարաբերությունները ակտիվորեն զարգանում են ինչպես երկկողմ, այնպես Էլ բազմակողմ ձեւաչափով: Վրաստանի կառավարության ղեկավարն Ավստրիայի կանցլերին նաեւ շնորհակալություն Է հայտնել աջակցության համար եւ նրան հրավիրել Է Վրաստան:

Հանդիպման ավարտից հետո Վրաստանի վարչապետը մասնակցել Է Աֆղանստանի թեմայով բարձր մակարդակի երկխոսությանը, որը կազմակերպվել Էր Ավստրիայի վարչապետի կողմից: ՄԱԿ-ի ԳԱ-ի շրջանակներում Վրաստանի վարչապետը նաեւ հանդիպում Է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումն անցկացվել Է ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով: Խոսք Է գնացել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ղարիբաշվիլին ընդգծել Է նախագահ Էրդողանի առանձնահատուկ ջանքերը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ:

Հանդիպմանը նաեւ ուշադրություն Է դարձվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության հարցին, որի շրջանակներում կողմերը քննարկում են հարցերի լայն շրջանակ: Նաեւ Վրաստանի վարչապետը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ միասին մասնակցել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի կողմից կազմակերպված միջոցառմանը: Հանդիպումն անցկացվել Է աշխատանքային ճաշի ձեւաչափով: Վրացական պատվիրակությունը՝ վարչապետի գլխավորությամբ, Նյու Յորք Է ուղեւորվել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 20-ին: Այցի շրջանակներում սեպտեմբերի 24-ին պլանավորվել Է վրացական պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել