tert.am: Թուրքական նոր գրոհային անօդաչու թռչող սարքի՝ Bayraktar TB3-ի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին: Այս մասին, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Նայելով ապագային՝ մենք կարող ենք տեսնել Bayraktar TB3 հայեցակարգը: Արբանյակային հսկողության տակ գտնվող այս անօդաչու թռչող սարքն անցնում է հազարավոր կիլոմետր տարածություն: Խոսքը հարձակողական անօդաչուի մասին է, որն իր չափերով փոքր-ինչ ավելի մեծ է, քան Bayraktar TB2-ը և զիջում է Akıncı ԱԹՍ-ին», - ասել է Baykar Technologies-ի տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը:
comment.count (0)