«Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի |tert.am|
12:58 - 22 սեպտեմբերի, 2021

«Որոտ-2021». ՀԱՊԿ-ը սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում վարժանքներ կանցկացնի |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ՆԳ մարմիննների մասնակցությամբ։ 

Վարժանքները կանցկացվեն 2021 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն:

Վարժանքների առաջին փուլում հատուկ նշանակության ջոկատներն ու ՀՀ զինված ուժերը առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Անցկացվելու են նաև հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել