Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին, ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո, անվանել է «ծայրահեղական դեմք» և մեղադրել «ստի և ցինիզմի» համար |tert.am|
11:22 - 22 սեպտեմբերի, 2021

Իսրայելի ԱԳՆ-ն Իրանի նախագահին, ՄԱԿ-ում ունեցած ելույթից հետո, անվանել է «ծայրահեղական դեմք» և մեղադրել «ստի և ցինիզմի» համար |tert.am|

tert.am: Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ելույթը լի էր «ստով և ցինիզմով»: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս հայտարարությունը տարածել է Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Ռայիսին շարունակում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ստով և ցինիզմով լի իր ելույթով: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի ռեժիմը և կանխի միջուկային զենքի՝ այս ծայրահեղականների ձեռքն ընկնելու ցանկացած հնարավորություն: Իրանի այաթոլահների ռեժիմն ուղղակի և անմիջական սպառնալիք է ներկայացնում Մերձավոր Արևելքին և համաշխարհային խաղաղությանը: Իրանի նոր կառավարությունը՝ Ռայիսիի գլխավորությամբ, այս ռեժիմի ծայրահեղական դեմքն է, որն ավելի քան 40 տարի վնասել է Իրանի քաղաքացիներին, խրախուսել և ֆինանսավորել ահաբեկչությունը և ապակայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը»,-հայտարարել են Իսրայելի ԱԳՆ-ից:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել