Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
18:15 - 21 սեպտեմբերի, 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
 
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Պետական դումայի կայացած ընտրությունների և «Միասնական Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Քվեարկության արդյունքները ակնառու կերպով ցույց տվեցին ռուսական հասարակության աջակցության ու վստահության բարձր մակարդակը Ռուսաստանի ղեկավարության ռազմավարական ուղեգծի հանդեպ, որը միտված է երկրի հետագա զարգացմանը, միջազգային հեղինակության ամրապնդմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:
 
Վստահ եմ, որ նոր գումարման Պետական Դուման շարունակելու է նպաստել ռուս և հայ ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ընդլայնմանը և խորացմանը, ինչպես նաև մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ամրապնդմանն ու երկարատև խաղաղության հաստատմանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել