ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում |armenpress.am|
16:09 - 21 սեպտեմբերի, 2021

ԶՈւ տարբեր ստորաբաժանումները քայլերթեր իրականացրին Երևանի փողոցներում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ քայլերթեր իրականացրին Երևանի տարբեր վարչական շրջաններում ու տարբեր փողոցներում։

Զինվորականները քայլերթերն իրականացրին ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբի ուղեկցությամբ։

Քայլերթերը տեղի են ունեցել Նոր Նորք, Դավիթաշեն, Կենտրոն, Արաբկիր և Էրեբունի վարչական շրջաններում։ Կենտրոն վարչական շրջանում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները քայլերթը սկսեցին Մաշտոցի պողոտայից՝ Ֆրանսիայի հրապարակից և հասան Ամիրյան փողոց։

Երթն ուղեկցվում էր հետաքրքրասերների բազմությամբ, ովքեր տեսանկարահանում էին զինծառայողներին ու զինվորական  նվագախումբը՝ երգելով Հայաստանին նվիրված երգերը:

Ավելի մանրամասն՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել