Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին
15:04 - 21 սեպտեմբերի, 2021

Համատեղ ջանքերով կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը. ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին

Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30 -ամյակի կապակցությամբ:

Ռուս-հայկական հարաբերությունները կրում են բարեկամական, դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կշարունակենք հզորացնել երկկողմ գործընկերությունը բոլոր ոլորտներում:

Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների: Ելնում ենք նրանից, որ նոյեմբերյան և հունվարյան եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը ամենաբարձր մակարդակով կապահովի Ձեր երկրի և ողջ Անդրկովկասյան տարածաշրջանի խաղաղ, բարեկեցիկ զարգացումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,-ասվածէ  ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել