ՀՀ նախագահը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների
14:18 - 21 սեպտեմբերի, 2021

ՀՀ նախագահը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների

ՀՀ նախագահը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողների և կամավորականների հետմահու պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝

Արթուր Սուրենի Գալստյանին կամավորական

Մարտական ծառայության մեդալով՝

Վաչագան Ռուդիկի Հակոբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային

Սարգիս Արմենակի Դավթյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Մանվել Սամվելի Խարդալյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային

Արթուր Գեորգիի Հովհաննիսյանին կամավորական

Արտակ Սևադայի Հաջոյանին կամավորական

Ներսես Պյոտրի Մովսեսյանին կամավորական

Գարիկ Սերոբի Մուրադյանին կամավորական»,- ասված է նախագահի հրամանագրում:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել