Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները |factor.am|
13:33 - 21 սեպտեմբերի, 2021

Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները |factor.am|

factor.am: Թուրքիան ու Ադրբեջանը նոր համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Մասնավորապես, նախօրեին Նախիջևանում Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերը սկսել են համատեղ մարտավարական «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժությունները։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում մեկնարկել են համատեղ «Անխախտ եղբայրություն-2021» մարտավարական համատեղ զորավարժությունները՝ մոտոհրաձգային ստորաբաժանումների, հատուկ ջոկատայինների ու երկու երկրների այլ տեսակի զորքերի մասնակցությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել