Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին |factor.am|
13:28 - 21 սեպտեմբերի, 2021

Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին |factor.am|

factor.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնիշխանության տարիներին Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել բազմակողմանի ու փոխշահավետ երկկողմ հարաբերությունները։

«Համոզված եմ, որ բարեկամական պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ՝ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասված է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ Մինսկի ու Երևանի երկարաժամկետ բեղմնավոր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդաբար բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու ձգտմամբ։

«Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը կկարողանան լիովին իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը՝ այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համապատասխանող հաջող փոխգործակցության նոր օրինակներով»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել