«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարությունը Պետդումայի ընտրություններում
10:22 - 20 սեպտեմբերի, 2021

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարությունը Պետդումայի ընտրություններում

«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է առաջատարությունը Պետդումայի ընտրություններում՝ 49,42% ձայներով, երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական ​​կուսակցությունը՝ 19,82%-ով, իսկ «ՌԴ Լիբերալ-Դեմոկրատական» կուսակցությունը՝ (ղեկավարը՝ Ժիրինովսկի) 7,55%-ով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ ներկայացնելով ՌԴ ԿԸՀ տվյալները՝ ըստ տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 80.19 %-ի մշակման:

Ըստ հաղորդագրության՝ «Արդար Ռուսաստան» կուսակցությունը 7,37%-ով առաջին հնգյակում է, նրան հաջորդում է «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,37%-ով:

Այսպիսով՝ նախնական տվյալներով Պետական ​​դումա է անցնում հինգ կուսակցություն՝ հաղթահարելով 5%-ի ընտրական շեմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել