Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին |armenpress.am|
15:44 - 19 սեպտեմբերի, 2021

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ IRNA-ն տեղեկացնում է, որ մամուլի քարտուղարն ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը ' հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարեւանների նկատմամբ:

Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել