Կոտայքի մարզի 2 բնակիչ Գորիս-Որոոտան ճանապարհին շեղվել ու հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ
12:24 - 19 սեպտեմբերի, 2021

Կոտայքի մարզի 2 բնակիչ Գորիս-Որոոտան ճանապարհին շեղվել ու հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում․ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհին շեղվել են մայրուղուց ու հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքում։

ԱԱԾ հայտարարությունը՝ ստորև․

«Սույն թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել