Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի |hetq.am|
18:19 - 18 սեպտեմբերի, 2021

Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի |hetq.am|

hetq.am: Դեռևս 2018 թվականի հուլիսի 26-ի Կառավարության նիստում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր ստուգել նախկին և ներկա պաշտոնյաների որդիների` զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:

«Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցի շուրջ հրապարակային քննարկում եղավ՝ արդյոք այս թեման ուսումնասիրվու՞մ է, թե ոչ։ Ես ուզում եմ ասել՝ այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության, և՛ գլխավոր դատախազության, և՛ ԱԱԾ-ի կողմից, պետք է վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ։ Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են»,- ասել էր վարչապետը:

Հանձնարարականից երեք տարի անց մենք հարցումներ ուղարկեցինք ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն և վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ եղավ հանձնարարականի ընթացքը և ինչ բացահայտումներ են արել իրավապահները:

Ազգային անվտանգության ծառայությունից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2018 թվականից մինչ օրս ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 7 քրեական գործ, որոնցում որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ:

«Այդ գործերը չեն վերաբերել նախկին և ներկա պաշտոնյաների որդիներին»,- հայտնել են ԱԱԾ-ից:

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նման ուսումնասիրությունները կրում են ընդհանուր բնույթ, ուսումնասիրվում են օրենքով նախատեսված տարբեր հիմքերով տարկետումներ ստացած, ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների անձնական գործերն առանց բացառության՝ այդ թվում նախկին և ներկա պաշտոնատար անձանց կամ նրանց զավակների անձնական գործերը: Ըստ դատախազության պատասխանի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 436 զորակոչիկի տվյալ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ այդ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար: Դատախազությունից ևս հայտնել են հարուցված 6 քրեական գործի մասին՝ նշելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Այս վեց քրեական գործի հարուցման, ապա հանցակազմի բացակայության հիմքով կարճման մասին հայտնել են նաև ոստիկանությունից:

Չնայած գերատեսչություները հրաժարվել են հայտնել, թե ով կամ ովքեր են այս գործերում ունեցել դատավարական կարգավիճակներ՝ հղում անելով«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, բայց քանի որ այդ քրգործերի մասին ավելի վաղ գրել էինք, կհիշեցնենք հանրությանը:

Քրեական գործերով անցնում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները՝  Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, վերջինս հետախուզվում էր 2018-ի օգոստոսի 28-ից, Հայաստան է վերադարձել 2021-ի մարտին, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կրկնակի փորձաքննությունների արդյունքում թե՛ Տիգրան, թե՛ Տրդատ Խաչատրյանները ճանաչվել էին զինծառայության համար ոչ պիտանի, և նրանց առնչությամբ հարուցված քրեական գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի       


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել