Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյանը |armenpress.am|
17:28 - 18 սեպտեմբերի, 2021

Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը. Ալեն Սիմոնյանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի երեխաների տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանր գործողություններով մարդկանց հույզերի վրա ազդել է համարում:

Սեպտեմբերի 18-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` մեկնաբանելով  Գորիս–Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված` ադրբեջանցիների կատարած գործողությունները։

«Կարծում եմ` որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը: Ապարդյուն մանր գործողություններ են, որոնք ավելի շատ միտված են մարդկանց  հույզերի վրա ազդելուն, բայց չի ստացվելու »,– նշեց Ալեն Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել