Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները |armtimes.com|
14:12 - 18 սեպտեմբերի, 2021

Հայտնի են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի քվեաթերթիկների համարները |armtimes.com|

armtimes.com: Այսօր թիվ 31 ՏԸՀ-ում կայացավ հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վիճակահանությունը: Որոշվեց, թե որ ուժը քվեաթերթիկի որ համարում կներկայանա:

Նշենք, որ, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մնացած բոլոր ուժերը ներկա էին և մասնակցեցին վիճակահանությանը:

«Երևի թյուրիմացություն է եղել իրար մեջ, թե ով պետք է գա, դրա համար չեն եկել: Համ էլ հերթական համարը 10-րդն էր, վերջում մնացել էր էդ մի ձվիկը (նկատի ունի պարկուճները, որոնց մեջ դրված էին վիճակահանվող թվերը - հեղ.), ես հանեցի: Սա զուտ տեխնիկական հարց էր»,-  ասաց ՏԸՀ նախագահը:

ՔՊ-ի փոխարեն վիճակահանությունն իրականացրեց թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը:

Ըստ վիճակահանության արդյունքների՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների քվեաթերթիկները բաշխվել են հերթական հաջորդականությամբ.

  1. «Հայրաքաղաք» դաշինք
  2. «Արժանապատիվ ուղի» կուսակցություն
  3. Հայաստանի հանրապետական կուսակցություն
  4. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
  5. «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն
  6. Հայաստանի կոմունիստական կուսակցություն 
  7. «Գյումրին կռնա» դաշինք
  8. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն
  9. «Թասիբով» դաշինք
  10. «Ապրելու երկիր» կուսակցություն



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել