Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում |armenpress.am|
19:50 - 17 սեպտեմբերի, 2021

Պուտինն առցանց է քվեարկել Պետդումայի ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առցանց է քվեարկել երկու ընթացող Պետդումայի ընտրություններում։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Երկրի ղեկավարը կոչ է արել ռուսաստանցիներին նույնպես մասնակցել ընտրություններին և նշել է՝ ակնկալում է, որ նրանք ակտիվ կարտահայտեն իրենց դիրքորոշումը։

«Այսօր մեր երկրում սկսվել է 8-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրության եռօրյա քվեարկությունը։ Ինչպես տեսնում եք, սանիտարական սահմանափակումների պայմաններում ես իմ քաղաքացիական պարտքը կատարել եմ առցանց՝ էլեկտրոնային ձևաչափով»,- ասել է Պուտինը։

Երեքշաբթի պետության ղեկավարն ինքնամեկուսացվել է, քանի որ մինչ այդ շփվել է կորոնավիրուսով վարակված աշխատակցի հետ: Ինչպես նշել է Պեսկովը, Պուտինը միանգամայն առողջ է։

Դումայի քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 17-19-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել