Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախից տեղահանվածներին |1lurer.am|
14:04 - 17 սեպտեմբերի, 2021

Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախից տեղահանվածներին |1lurer.am|

1lurer.am: Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Արցախից, մասնավորապես՝ Հադրութից, Շուշիից տեղահանվածները:

Նրանք բարձրաձայնում են իրենց բնակարանային և սոցիալական խնդիրների մասին, շեշտում՝ արդեն տասը ամիս է՝ դուրս են եկել Ադրբեջանի հսկողությանն անցած բնակավայրերից, սակայն դեռ լուծված չէ իրենց բնակարանային խնդիրը:

Նաև նշում են, որ եթե պետք է իրենց համար բնակարան կառուցվի Արցախում, ապա իրենք կվերադառնան միայն այն դեպքում, երբ լուծվի Արցախի կարգավիճակի հարցը: Մտադիր են նամակներ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներ:

Նրանց ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Երբ մենք ասացինք, որ բնակարանները ապահովելու համար դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերեն՝ ով որտեղ ցանկանում է՝ էնտեղ, նրանք մեզ պատասխանեցին, որ դեմոգրաֆիական հարցեր լուծելու համար Արցախում ենք տուն կառուցելու, հատկապես Հադրութի և Շուշիի շրջանի բնակիչների համար: Մենք դեմ չենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել