ՀՀ կառավարությունից պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին․ Արցախում կոռուպցիա է. Հադրութից տեղահանված քաղաքացի |tert.am|
12:48 - 17 սեպտեմբերի, 2021

ՀՀ կառավարությունից պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին․ Արցախում կոռուպցիա է. Հադրութից տեղահանված քաղաքացի |tert.am|

tert.am: Արայիկ Հարությունյանը փոխհատուցում է տվել հետևյալ պատճառով՝ Արաքսի ափից մինչև Քարվաճառ ամբողջն իրենն է եղել՝ խաղողի այգիներ, արտեր, հէկ-եր, գործարաններ: Այս մասին Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութից տեղահանված քաղաքացիներից մեկը, ում խոսքով՝ օգնությունները տրամադրվում են ոչ նպատակային:

«Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք վերահսկել Արայիկ Հարությունյանին: Արցախում թափանցիկություն չկա, կոռուպցիա է, այստեղից ուղարկված գումարները նպատակային չեն օգտագործվում»,-նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել