Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն․ Հայկ Մամիջանյան
11:43 - 17 սեպտեմբերի, 2021

Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն․ Հայկ Մամիջանյան

Հայաստանի խորհրդարանն այս շաբաթ ավարտել է լիագումար նստաշրջանի աշխատանքները․ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդես են գալիս ճեպազրույցներով։

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ, ամփոփելով նախորդ շաբաթվա իրադարձությունները, խոսեց Սերժ Սարգսյանի վերաբերյալ հրապարակման մասին, ըստ որի՝ վերջինս Ապրիլյան պատերազմի ավարտին հաջորդող օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում, որը հետո հերքել էր Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը՝ պնդելով, որ 3-րդ նախագահը մեկնել է Գերմանիա, վայրէջք է կատարել Բեռլինի ռազմական օդանավակայանում, հանդիպել է Անգելա Մերկելի եւ այլ անձանց հետ․ «Երբ այդ ամենը նոր սկսվեց, մեր մտքով առաջին միտքն այն անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված, իսկ ես հիշեցնեմ՝ Սուքիասյանն ասել էր՝ իբր նախագահ Սարգսյանը խաղատուն է հաճախել, այլ ոչ թե առհասարկ Բադեն-Բադենի մասին է խոսք գնացել։ Հաշվի առնելով, որ օլիգարխ պատգամավորի՝ նախկինում տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ եւ նորություններ տպող անձն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք շահել, որպեսզի հիշյալ օլիգարխը հասցնի ներողության տեքստը պատրաստի, երբ դատարանում պարտվի»,- ասաց Մամիջանյանն ու շարունակեց․

«Երբ արշավին միացան ֆեյքային բանակներն ու կիսաֆեյք լրատվականները, ֆեյք քաղաքագետները, ես ենթադրեցի, որ խոսքը մեր երկրի առաջ ծառացած ընթացիկ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար է էդ արշավը, բայց երբ օրվա ավարտին արշավին միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսին են «Ազատությունը», «Հանրայինը», եւ երկուսից էլ ակնկալում եմ, որ նույնքան ժամանակ կլուսաբանեն հերքումը, ինչքան լուսաբանել են կեղծիքը, ես հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն, ինչի մասին երեկոյան նյութ եղավ, որը վերաբերում է խաղաղության համաձայնագրի, որը պատերազմից բացի՝ ոչինչ չի բերի մեր երկրին։ Հրապարակման մեջ նշվում էր՝ դրա բանակցություններն արդեն իսկ ավարտված են։ Չեմ կարող չհիշատակել նաեւ ողջ արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին, եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, ես խորհուրդ կտամ՝ հետաքննություն սկսի, թե ինչպես եղավ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը երկու գերշքեղ եւ գերթանկարժեք ամենաբարձր դասի «Մերսեդես» գնեց իրեն սպասարկելու համար, ինչպե՞ս ստացվեց, որ Սերժ Սարգսյանի՝ պետության կողմից տրամադրված առանձնատունն իր համար բավարար վերանորոգված չէր, եւ դրա վերանորոգման համար ահռելի գումարներ ծախսվեցին։ Երբ ինքը խոսում է պետական միջոցների վատնման մասին ու դիմում է ՀՔԾ, թող ձեռքի հետ էլ դիմի նաեւ այն կետով, որ քարոզարշավի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Սյունիք մեկնում էր 40-50 մեքենաներից բաղկացած շարասյունով»,- ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավվորը։

Նա անդրադարձավ նաեւ նրան, որ «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր՝ նախաձեռնելու է խորհրդարանակն քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը զբաղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պատերազի ընթացքում եւ դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման եւ տնօրինման արդյունավետության հետ․ «Քննության առարկա են դարձվելու ոչ միայն բուն միջոցները, իսկ մենք գիտենք, որ մամուլում առկախված տեղեկություններ կան, որ տեղի են ունեցել հանցավոր կանխիկացումներ՝ թե՛ հիմնադրամից, թե՛ պետբյուջեից, հիմնադրամից տեղի է ունեցել ուղիղ բյուջետային ֆինանսավորում հիմնադրամից, եւ մենք հիմանվոր կասկած ունենք, որ պետբյուջեում պարզապես գումար չկար, եւ հերթական պարգեւավճարների դոզան այն ժամանակ սարսափած խունտայի ներկայացուցիչներին տալու համար անհրաժեշտ էր պարգեւավճարներ տալ, իսկ դրա համար անհրաժեշտ էր մեր հերոս տղերքի համար ուղղած մեր բոլորի գումարներն ուղղել պետբյուջե»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

Վերջինս նաեւ նշեց, որ արդեն հրապարակվեց ԱԺ պաշտոնական պատվիրակությունը՝ ՌԴ պետդումայի ընտրությունների մշտադիտարկման առաքելության համար, սական պարզվեց՝ պատվիրակության կազմում որեւէ ընդդիմադիր չկա․ «ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող անձը, հիմնվելով շատ ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ իմ դեմ բացված քաղաքական քրգործերի հետ կապված երկրից բացակայելու արգելքի վրա, պարզապես ընդդիմադիր գործիչ չի ներառել պատվիրակության կազմում։ Հիշեցնեմ նաեւ, որ շուրջ տասն օր առաջ քննչական մարմինն իմ դիմումի հիման վրա արտոնել էր իմ ելքը երկրից՝ կուսակցական դիվանագիտության խողովակով իրականացվող մի այցի շրջանակում, որից հետո ես վերադարձել եմ, որեւէ խնդիր չի առաջացել։ Իմ հիշողության մեջ առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներառված չէ գոնե մեկ ընդդիմադիր գործիչ»։

 

Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել