ՀԱՊԿ նիստում առաջարկվել է մշակել դաշինքի անդամ երկրների կողմից իրար վրա հարձակվելու դեպքում գործողությունների ծրագիր |tert.am|
17:32 - 16 սեպտեմբերի, 2021

ՀԱՊԿ նիստում առաջարկվել է մշակել դաշինքի անդամ երկրների կողմից իրար վրա հարձակվելու դեպքում գործողությունների ծրագիր |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) այսօրվա նիստին առաջարկվել է մշակել գործողությունների ծրագիր, եթե դաշինքի երկրները հարձակվեն միմյանց վրա:

Ինչպես գրում է rusplt.ru-ն, նման առաջարկով է հանդես եկել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, որը հիշեցրել է վերջին լարվածությունը Տաջիկստանի հետ սահմանին և նշել, որ այն դեռ պահպանվում է: 

Նախագահի խոսքով՝ այս ֆոնին լավ կլիներ միմյանց վրա հարձակման դեպքում արագ արձագանքման մեխանիզմներ մշակել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել